Այս առանձնատունը վաճառվում է Պտղնիյում՝ գյուղի կենտրոնում։ Այն բաղկացած է 2 հարկից, նկուղից և ձեղնահարկից։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 460 քմ, ունի նաև հողատարածք՝ 1600 քմ մակերեսով, որի վրա աճում են պտղատու ծառեր։ Առանձնատունը ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Բակում տեղադրված են 2 ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենաների համար։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար՝ռուսական շոգեբաղնիքով և լողավազանով։ Կա նաև թոնրատուն, տնտեսական շինություն։ Տարածքտը ամբողջովին պարսպապատված է, առանձնատունն ունի 2 մուտք։