Ամառանոց, 3 հարկանի, Պտղնի, Կոտայք

02 Հուլիս 2015
 
Բնակելի՝ 236 մ2, հողատարածք` 2,800 մ2 3 հարկանի Կոդ` 15897   |   http://est.am/15897 click to copy the link
Վաճառք - 80,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Այս նոր կապիտալ վերանորոգված ամառանոցը գտնվում է հանրապետության ամենագեղատեսիլ և կանաչապատ վայրերից մեկում՝ Երևանից ընդամենը 14 կմ հեռավորության վրա։ Բոլոր կողմերից պարսպապատ է։ Շինությունն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 236 ք.մ, որից 125 ք.մ–ը կազմում է բնակելի մակերեսը։ Այն ապահովված է մշտական խմելու և ոռոգման ջրով։ Կարող է նաև հեշտությամբ և արագ գազաֆիկացվել, քանի որ այդ կոմունիկացիան անցնում է անմիջական հարևանությամբ։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները փայտե են և վանդակաճաղերով։ Տունը բաժանված է հինգ արևոտ և շատ հարմարավետ սենյակների։ Ընդգրկում է երկու խոհանոց, երկու սանհանգույց, երեք ննջասենյակ և երկու ընդարձակ հյուրասենյակ։ Ունի նաև երկու շատ մեծ պատշգամբ, որոնք նայում են դիմացի ծաղիկներով և 100-ից ավելի պտղատու ծառերով առատ հսկայական այգուն և դրա վերջում հոսող Հրազդան գետին։ Սենյակների հատակները պատված են կաղնե մանրահատակով։ Առաջին հարկի զգալի մասը զբաղեցնում է մեծ և տարողունակ մառանը, հողատարածքի մի մասը՝ ամառային խոհանոցը, որտեղ կան հայկական ավանդական խորոված պատրաստելու բոլոր հարմարությունները։ Ձեռք բերելով այս տունը՝ դուք առաջին հերթին կլուծեք ամենամյա ամառային հանգստի հարցը և կունենաք մեր չքնաղ բնության գրկում ձեր անկյունն ունենալու իրական հնարավորություն։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ