Վաճառվում է առանձնատուն բնակելի՝ 140 քմ. մակերեսով և 1000 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Պտղնի գյուղի կենտրոնում, եկեղեցու հարևանությամբ։ Առանձնատունն ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ապահովված է տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով: Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Առանձնտունը պարսպապատ է, ունի գեղեցիկ այգի` լողավազանով, բուխարիով, մանղալով, թոնիրով և պտղատու ծառերով։ Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներ։