Առանձնատուն, 4 հարկանի, Պտղնի 2, Կոտայք

19 Փետրվար 2018
 
Բնակելի՝ 332 մ2, հողատարածք` 1,050 մ2 4 հարկանի Կոդ` 88345   |   http://est.am/88345 click to copy the link
Վաճառք - 220,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 9 անգամ

Վաճառվում է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա՝ ABIO հիպերմարկետի ետնամասում, Երևան – Սևան մայրուղուց 250 մետր հեռավորության վրա, Պտղնի 2 , ամառանոցային թաղամասի 15 փողաց 3 և 4 հողատարածքները՝ 1050 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Հողամասը պարսպապատ է քարե պարսպով, որի ամբողջ տարածքը և շինությունը ներսից հսկվում է տեսախցիկներով և անվտանգության համակարգով՝ ոստիկանության պետական պահպանության գնդի կողմից: Հեռակա հսկողության հնարավորությունը նույնպես առկա է, շենքում առկա է real IP-ով ինտերնետ Ռոստելեկոմի կողմից, հեռուստաալիքների փաթեթ և հեռախոս: 4 հարկանի, արևկող, ընդհանուր 332 քմ տան տարածքը ( ամեն հարկը 83 քմ ) կազմված է լիարժեք նկուղից՝ 2,5 մետր առաստաղի բարձրությամբ, 1 հարկում 44 քմ տարածքով հյուրասենյակ, նախամուտք, որը տան միջով կապված է նկուղի, ավտոտնակի և կաթսայատան հետ, խոհանոց և սանհանգույց: 2 հարկում՝ 2 մեծ և մեկ փոքր ննջասենյակ, սանհանգույց: 1 և 2 հարկերը վերանորոգված են և կահավորված անհրաժեշտ կահույքով ու տեխնիկայով: 3 հարկը վերանորոգված չէ: Բացի նկուղից բոլոր հարկերի հատակը պատված է փայտե մանրահատակով: Շինությանը կից, կպած տանը ավտոտնակն է 2-3 մեքենայի համար և ավտոտնակի վերջնամասում կաթսայատուն, տան կենտրոնացված ջեռուցման համար նախատեսված 2 սիստեմայով զուգահեռ ( գազի կաթսա և փայտով կամ ածուխով ջեռուցելու հնարավորությամբ ): Հյուրասենյակում, խոհանոցում և ննջարաններում տեղադրված է նաև հոսանքով սենյակները տաքացնելու դեկորատիվ ջեռուցիչներ: Հողամասի ¼ մասը տրամադրված է հանգստյան գոտուն: Առկա է ծածկով ,50 քմ տարածքով ամառային խոհանոց՝ օջախով, մանղալով և թոնրով: Հանագստյան գոտում կա նաև լողավազան իր ֆիլրացման բարձրակարգ համակարգով, 21 քմ տարածքում, կցված լողավազանին կառուցված է ֆիննական բաղնիք ( sauna ), ամառային լոգախցիկ: Հողամասում կան բազում մրգատու ծառեր, մեկ ռեզերվար կառույց էլ ոռոգման ջուր ռեզերվացնելու համար: Բոլոր կոմունիկացիաները առկա են՝ հոսանք 2 անկախ աղբյուրից, մեկը միաֆազ մյուսը եռաֆազ, խմելու ջուր շուրջօրյա և նկուղում 3000 լիտր ջուր ռեզերվացնելու համար ջրի տարաներ և 1000 լիտրի ռեզերվար 3 հարկում, ոռոգման ջուր, գազ և ինտերնետ՝ Ռոստելեկոմից, հնարավորությամբ այն փոխարինելու կամ զուգահեռ միանալու նաև Ucom ցանցին: Այս ամենը վաճառվում է և տան ամբողջ գույքով և տեխնիկայով, և առանց գույքի ու տեխնիկայի – գները համապատասխան 220000 և 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Երևան –Սեվան մայրուղուց մինչ տուն ընկած 250 մետր ճանապարահատվածը ասֆալտապատված է:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ