Վաճառվում է 3 հարկանի ընդարձակ գեղեցիկ առանձնատուն, որը գտնվում է Պռոշյան համայնքում` Վանահովիտ էլիտար թաղամասում` "Կովկաս" ռեստորանային համալիրի հարևանությամբ: Առանձնատան շինության ընդհանուր մակերեսը կազմում է 333 ք.մ. իսկ տնամերձ հողատարածքինը 330 ք.մ.: Այն կապիտալ վերանորոգված է, կահավորված և ապահովված անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Յուրաքանչյուր հարկն ունի առանձին մուտք, ինչը հարմար է նաև 3 առանձին ընտանիքի բնակության համար: 1-ին հարկում կա 3 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց և 30 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, 2 սանհանգույց և 2 բացօթյա պատշգամբ, որոնցից մեկը բացվում է դեպի հետնամաս, մյուսը` դիմացի կողմ: 3-րդ հարկում կա 1 ննջասենյակ, հյուրասենյակ, ստուդիո խոհանոց, 1 սանհանգույց և 1 բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Տան հատակն ամբողջությամբ սալիկապատ է, որը նաև տաքացվում է: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Առանձնատունը պարսպապատ է, ունի կանաչապատ այգի: Թաղամասը բարեկարգ է, ունի ընդհանուր լողավազան և խաղահրապարակ: