Պռոշյան գյուղում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 383 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 1450քմ։ Տունը գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումը արդեն արված է։ Ապահովված է մշտական ջրով, գազով, հոսանքով։ Ունի նաև ընդարձակ կիսանկուղային հարկ։ Մուտքին տեղադրված են երկաթյա դարպասներ, իսկ տանիքը վերանորոգված է։ Ողջ տարածքը պարսպապատված է։ Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի բնություն։ Ունի նաև երկու ավտոտնակ։ Բակում կա նար մեկ այլ տուֆից առանձնատուն։ Կա նաև օժանդակ շինություն՝ 67 քմ, որը նախատեսված է սաունայի համար։ Հողատարածքը ամբողղջությամբ ծածկված է սևահողով, որի վրա տնկված են 44 ծառեր։ Հնարավոր է նաև վաճառք երկրորդ տան հետ միասին։ Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի հետ Երևանում: