Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն՝ բնակելի 200քմ. և 300 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշ 13-րդ փողոցում։ Այն մասամբ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 2 հյուրասենյակ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն պարսպապատ է, ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղ։