Այս երկհարկ քարե առանձնատունը կառուցվել է համաձայն Հայաստանում նախադեպը չունեցող նախագծի։ Դրա հիմքում ընկած է անգլիական քաղաքներից մեկի էլիտար թաղամասում գտնվող առանձնատունը։ Շինության կառուցման համար ընտրվել է Երևանի էկոլոգիապես ամենամաքուր, կանաչապատ և ամենաշատը պահանջարկ ունեցող Նորք Մարաշ համայնքը, որն իր բարձր դիրքի և քաղաքի կենտրոնին մոտ լինելու շնորհիվ դարձել է Հայաստանում դեսպանների և հյուպատոսների գերադասելի բնակավայրը։ Բնակելի մակերեսը կազմում է 520 ք.մ։ Ունի 160 ք.մ մակերեսի չափով նկուղ և ձեղնահարկ՝ 70 ք.մ մակերեսով։ Տունը շրջապատված է 400 ք.մ. հողատարածքով, որը պարսպապատված է քարե պարսպով։ Մուտքին տեղադրված են երկաթյա դարպասեր։ Կանաչապատ տարածքի վրա աճում են դեկորատիվ եղևնիներ և ծաղիկներ։ Մոտակայքում կան խանութներ, իսկ մի փոքր հեռու՝ նաև դպրոց ու մանկապարտեզ։ ԳԻՆԸ ՍԱԿԱՐԿԵԼԻ Է։ Վաճառքը հնարաոր է նաև բանկի միջոցով։