Նորք Մարաշ 5-րդ փողոցում վաճառվում է 1 հարկանի առանձնատուն, բնակելի մակերեսը կազմում է 271 քմ, հողատարածքը` 620 քմ: Առանձնատունը նորմալ վիճակում է, որոշ հատվածներ ունի կոսմետիկ նորոգման կարիք: Տեղադրված է անհատական ջեռուցման (գազի կաթսա) համակարգ, նաև փայտի կենտրոնացված համակարգ: Առկա է օդորակիչ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները հարմարավետ կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Տունն ունի 3 միջանցք, հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, 4 ննջարան, 3 սանհանգույց, խորդանոց: Կա նկուղ, քարե ավտոտնակ և բացօթյա ավտոկայանատեղի: Տեղադրված է արևային համակարգ, բակում կան պտղատու ծառեր, մանղալ, հանգստի տարածք: Տունն ունի մի քանի մուտք: