Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն Նորքի 7-րդ փողոցում, հեռուստաաշտարակի մոտակայքում, բանեկի 220 քմ մակերեսով, չունի հողատարածք: Տան 1-ին հարկը մասնակի վերանորոգված է, 2-րդ հարկում միայն պատերն են կառուցված: Տունը նորմալ մաքուր վիճակում է, բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջարանից, 1 սանհանգույցից: Ունի բաց պատշգամբ` ճաղավանդակներով, դեպի փողոց նայող և ավտոտնակ: Կա կիսանկուղ: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: