Նորք Մարաշ համայնքում` Ա.Արմենակյան փողոցում, վաճառվում է 2 հարկանի ընդարձակ և գեղեցիկ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 670 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1136 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, ննջարանների և հյուրասենյակի հատակը ծածկված է մանրահատակով, աստիճանավանդակները և նախասրահի հատակը մարմարից են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։ Ունի նաև քարե ավտոտնակ՝ հեռակառավարվող դարպասներով, ամառային խոհանոց, շոգեբաղնիք, բակում լողավազան՝ 40 քմ. մակերեսով, մանղալ, թոնիր։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։