Վաճառվում է 2 հարկանի` մանսարդով և նկուղով առանձնատուն, որի շինությունը՝ 680քմ. է(ամեն հարկը 170 քմ), իսկ հողատարածքինը` 600 քմ.։ Այն գտնվում է Նորք Մարաշ 7-րդ փողոցում։ Առանձնատունը հին կապիտալ վերանորոգված է: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի առանձին կաթսայատուն։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով: Բոլոր հարկերում կան բաց պատշգամբներ: Ավտոտնակը նախատեսված է 4 մեքենայի համար: Բակը բարեկարգ է, կան պտղատու և դեկորատիվ ծառեր, զրուցարան, ինչպես նաև լողավազան և սաունա: Առանձնատունը վաճառվում է մասնակի կահույքով: