Վաճառվում է երեք հարկանի շքեղ առանձնատուն՝ բնակելի 390 քմ. մակերեսով և 740 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Դավիթ Բեկ թաղամասում: Առանձնատունը մասամբ վերանորոգված է։ Առանձնատունը ունի 5 ննջասենյակ, 6 լոգասենյակ, 3 պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի Մասիս սար։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Տեղադրված են եվրոպատուհաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, որտեղ կան ծառեր և ծաղիկներ: Ավտոմեքենաների համար նախատեսված է քարե, բացօթյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր։ Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ: Տեղը հանգիստ է և անաղմուկ։