Բագրևանդում՝Ձորաղբյուր տանող ճանապարհի հարևանությամբ վաճառվում է այս 1 հարկանի կապիտալ վերանորոգված առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 130 քմ, ունի նաև հողատարածք՝ 1200 քմ մակերեսով, որի վրա աճում են պտղատու ծառեր։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Տարածքն ամբողջովին պարսպապատված է։ Հնարավոր է վաճառվում է նաև կահույքով և տեխնիկայով։