Առանձնատուն, Նոր Նորք, Երևան

13 Ապրիլ 2024
 
Մոլդովական Բնակելի՝ 720 մ2, հողատարածք` 700 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 112649   |   http://est.am/112649 click to copy the link
Վաճառք - 1,300,000 $
Վարձակալություն - 3,500 $/ամիս

Նոր Նորք համայնքում, Մոլդովական փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում յուրահատուկ շինությամբ, կանաչապատ տարածքով 3 հարկանի առանձնատուն` նկուղով, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 720 քմ (յուրաք. հարկը` 180 քմ), հողատարածքը` 700 քմ։ Առանձնատունն ունի բարձրակարգ նորոգում, ինտերիերը մշակվել է դիզայներական ոճով և նրբաճաշակ երանգներով, օգտագործվել են բնական նյութեր` քար, բարձրորակ փայտ, գունազարդ վիտրաժներ, դարբնի աշխատանքներ: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, հատակը ծածկված է մանրահատակով, պրեսգրանիտով և սալիկներով: Սանհանգույցները հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: 1-ին հարկում առկա է լուսավոր ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ` գրադարանով, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 5 ննջասենյակ, 2 սանհանգույց, 3-րդ հարկը ընդարձակ տարածք է և նախատեսված է ժամանցի համար, կա ևս 1 սանհանգույց: Նկուղն ունի գինու մառան, հանգստի սենյակ, կաթսայատուն, լվացքատուն, սանհանգույց: Առանձնատունը կահավորված է որակյալ և բարձրորակ կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով։ Դատարկ սենյակները ցանկության դեպքում կհամալրվեն անհրաժեշտ կահավորանքով: Էսթետիկ հաճույք է պատճառում ձկներով լի հսկա ակվարիումը: Բաց պատշգամբներից բացվում են այգու հիասքանչ տեսարաններ: Առկա է ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված: Բակը հագեցած է խիտ դեկորատիվ բուսականությամբ, որտեղ կա ջրվեժ, կամրջակ, բացօթյա լողավազան, ամառային զրուցարան: Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով և կգոհացնի խստապահանջ հաճախորդներին: Հարմար է օգտագործել նաև կոմերցիոն նպատակների համար, որպես հյուրանոցային բիզնես:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 5
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ