Բագրևանդում, նորակառույց էլիտար թաղամասում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն` 652 քմ բնակելի մակերեսով և 1000 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատան բակում ստեղծված են բոլոր պայմանները, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել: Կանաչապատ այգին ստեղծում է առանձնահատուկ տրամադրություն, որտեղ կա ջրավազան` փոքրիկ կամրջակով, ջրվեժ, ամառային զրուցարան բուխարիով և հագեցած անհրաժեշտ կահավորանքով: Բակում կա նաև լողավազան կառուցելու համար տարածք: Առանձնատունն ունի կիսանկուղային տարածք, որտեղ գտնվում է շոգեբաղնիքը, ամառային խոհանոցն ու ավտոտնակը: 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և 2 բաց պատշգամբ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, որոշ հատվածներ ունեն կոսմետիկ շտկման կարիք: Նորոգումն իրականացվել է բնական նյութերի գերակշռությամբ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, մի մասը մարմարե սալիկներով, միջսենյակային դռները նույնպես բարձրորակ կաղնե փայտից են: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Բոլոր սենյակները գեղեցիկ հարմարավետ կահավորված են: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Առանձնատունը պարսպապատված է, բակն ապահովված է գեղեցիկ լուսավորությամբ: