Կիլիկիայում՝ "Հրազդան" տոնավաճառի մոտ, վաճառվում է այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 663 քմ, ունի նաև հողատարածք՝ 427 քմ մակերեսով։ Առանձնատունն ապահովված է մշտական ջրով և գազով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Վաճառվում է քարե ավտոտնակի հետ միասին։