Հրազդան մարզադաշտի մոտ՝ «Գյումրի» հյուրանոցից քիչ հեռու, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 100քմ։ Ապահովված է մշտական ջրով, ունի գազ անցկացնելու հնարավորություն։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհաններից մի քանիսը եվրոարտադրության են։ Խոհանոցը և սանհագույցը սալիկապատված են։ Լոգասենյակում կա նաև գազի ջրատաքացուցիչ։ Մոտակայքում կարող եք գտնել 14–րդ մանկապարտեզը և 80–րդ դպրոցը։ Փոքր ինչ հեռու կգտնեք նաև բոլոր անհրաժեշտ խանութները և Կիլիկիայի հացի փուռը։