Առանձնատուն, Մեծ Կենտրոն, Երևան

12 Նոյեմբեր 2022
 
Կիլիկիա թաղ. Բնակելի՝ 640 մ2, հողատարածք` 470 մ2 4 հարկանի Կոդ` 110683   |   http://est.am/110683 click to copy the link
Վաճառք - 990,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 9 անգամ

Կիլիկիա թաղամասում վաճառվում է 4 հարկանի առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը 640 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը` 470 քմ: Առանձնատան 1-ին հարկը զբաղեցնում է 110 քմ մակերեսով կոմերցիոն տարածք, որն ունի խոհանոցային հատված, սանհանգույց և առանձին մուտք: 1-ին հարկում կա նաև ավտոկայանատեղի: Կոնստրուկտիվ լուծումների շնորհիվ 1-ին և 2-րդ հարկերի միջնամասում առկա է 40 քմ մակերեսով սենյակ, որն օգտագործվում է որպես խաղասենյակ: 2-րդ հարկը բաղկացած է բուխարիով կահավորված ընդարձակ հյուրասենյակից, ճաշասենյակից, 1 ննջասենյակից, խոհանոցից, 2 սանհանգույցներից, ունի բաց պատշգամբ և լվացքատուն: 3-րդ հարկում կա նախասրահ, խոհանոց, 4 ննջարան, 2 սանհանգույց, բարով խոհանոց և բաց պատշգամբ: 4-րդ հարկը մանսարդ է, բաց տարածություն է և ունի առանձին մուտք: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, օգտագործվել են բարձրորակ նյութեր, կահավորանքը և տեխնիկան նույնպես թանկարժեք արտադրության են: Առանձնատունը ջեռուցվում է 2 գազի կաթսաների միջոցով: Սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Բոլոր սենյակները և խոհանոցները գեղեցիկ ու հարմարավետ կահավորված են, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են հագեցած որակյալ սանտեխնիկայով: Հատակը ծածկված է տաքացվող գրանիտով, մյուս հատվածը բարձրորակ լամինատով: Պատշգամբներից բացվում է հիասքանչ քաղաքի տեսարան: Բակում կա գեղեցիկ այգի, 1 սանհանգույց, ամառային զրուցարան` ապահովված բոլոր հարմարություններով, կահավորված բուխարիով: Գինը ներառում է ամբողջ կահույքը և տեխնիկան: Հնարավոր է վաճառք առանց գույքի:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 3
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 6
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ