Ռոստոմի փողոցում վաճառվում է առանձնատուն՝ ընդհանուր բնակելի 120 քմ. մակերեսով և փոքրիկ բակային տարածքով` 15 քմ. մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով, որը նաև տաքացվում է, մյուս մասը` մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանը գեղեցիկ և հարմարավետ կահավորված է: Առկա է աշխատասենյակ: Ունի քարե ավտոտնակ: Բակում կա հարմար անկյուն, որտեղ կարելի է հանգստանալ: Մոտակայքում կան բազում խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլ հաստատություններ: