Կոտայքի մարզում, Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրում վաճառվում է երկհարկանի առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 304 քմ իսկ տնամերձ հողատարածքինը` 1040 քմ: Առանձնատունը գտնվում է բարվոք վիճակում, կոմունիկացիաները առկա են, ունի անհատական ջեռուցման համակարգ: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակներից, 2 սանհանգույցներից և խորդանոցից: Սենյակները լուսավոր են և հարմարավետ կահավորված: Բակում ունի կանաչապատ տարածք: Առանձնատունը գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա, մոտ է գլխավոր ճանապարհին: