Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ և հարմարավետ նորակառույց առանձնատուն՝ բնակելի 372 քմ. մակերեսով և 898 քմ. հողատարածքով, որը գտնվում է Տիչինա փողոցում՝ Սեբաստիա փողոցի խաչմերուկի մոտ։ Այն կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 7 ննջասենյակ, 2 սանհանգույց, 1 ընդարձակ հյուրասենյակ և նախասրահ, 2 խոհանոց, 2 բաց պատշգամբ, խորդանոց, քարե ավտոտնակ։ Նախասրահներում տեղադրված են վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը և աստիճանավանդակները ծածկված են մարմարե քարով։ Առանձնատունը ջեռուցվում է գազի 2 կաթսաների միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով։ Առաստաղի բարձրությունը 3.10 մետր է։ Առանձնատունն ունի բարեկարգ բակ՝ ամբողջությամբ բազալտապատ հատակով, լողավազանով, ամառային խոհանոցով։ Առկա է նաև օժանդակ շինություն՝ 40 քմ. մակերեսով։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին` հավելավճարով: