Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն բնակելի՝ 130 քմ. մակերեսով և 200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Մուշ թաղամասում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առանձնատունը պարսպապատ է, բակում ունի զրուցարան և փակօթյա ավտոկայանատեղ։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։