Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն բնակելի՝ 200 քմ. մակերեսով և 845 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Տիչինա փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, 6 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Առանձնատունն ունի նկուղ, քարե ավտոտնակ՝ հեռակառավարվող վահանակով, գեղեցիկ բակ և անվտանգության համակարգ։ Ներկայումս տունը տրված է վարձակալությամբ: