Վաճառվում է 4 հարկանի քարե առանձնատուն բնակելի՝ 640 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նոյ թաղամասում։ Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է մշտական ջրով, գազով, եռաֆազ հոսանքով և ինտերնետով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առանձնատան 1-ին հարկը վերանորոգված չէ, սակայն առկա է սաունա և լողավազան, 2-րդ հարկում առկա է բուխարի։ Ավտոմեքենաների համար հատկացված է քարե ավտոտնակ և բացօթյա կայանատեղեր՝ 6 մեքենայի համար նախատեսված։ Առանձնատունն ունի գեղեցիկ բակ և պտղատու ծառեր։