Շահումյան փողոցի վրա՝ Եռաբլուրից ոչ շատ հեռու, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 220 քմ․, իսկ կից հողատարածքինը՝ 150 քմ․։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցը և խոհանոցը սալիկպատված են։ Տարածքը պարսպապատված է, բակը սալիկապատ է, կա տարածք ամառային հանգիստ կազմակերպելու համար։ Ունի ավտոտնակ՝ նախատեսված երկու մեքենայի համար և երկու նկուղ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։