Էլիտար նորակառույց Նոյ թաղամասում վաճառվում է այս գեղեցիկ ճերմակ եռահարկ առանձնատունը, որը կառուցվել է յուրօրինակ ճարտարապետական ոճով: Շինության ընդհանուր բնակելի մակերեսը՝ 450 քմ է, հողատարածքի մակերեսը` 400 քմ: Առանձնատունը նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել: Ունի լուսավոր և դիզայներական լուծումներով մշակված նրբաճաշակ ինտերյեր: Օգտագործվել են բարձրորակ նյութեր: Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, ինչը գեղեցիկ լուսավորություն է հաղորդել տարածքին: Առանձնատունն ունի անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բացի 3 հարկերից կա կիսանկուղային տարածք, որտեղ կա ավտոտնակ` 4 մեքենայի համար նախատեսված, լողավազան-ջակուզի, շոգեբաղնիք, սանհանգույց, 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց` որն ունի առանձին մուտք բակից, աշխատասենյակ, 1 սանհանգույց, 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, որից մեկն ունի իր առանձին սանհանգույցը և ընդհանուր հարկում ևս 1 սանհանգույց: 3-րդ հարկը ձեղնահարկ է և բաղկացած է 1 ընդարձակ սենյակից և 1 սանհանգույցից, որը կարող է համապատասխան կահավորվել և օգտագործվել որպես հանգստի և ժամանցի սենյակ: 2-րդ և 3-րդ հարկերում առկա են բացօթյա պատշգամբներ, կա նաև ընդարձակ տերասա` գեղեցիկ տեսարանով: Առանձնատունն ունի բարեկարգ պարսպապատ բակ` նախշազարդ սալապատված հատակով: