Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վաճառվում է 4 հարկանի գեղեցիկ և ընդարձակ առանձնատուն: Առանձնատունը ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է։ Շինության մակերեսը՝ 1350 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 920 քմ. է: Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով, տեղադրված է օդորակիչներ: Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով: Առաջին հարկում ընդարձակ և կահավորված նախասրահն է, հյուրասենյակը և խոհանոցը: Մյուս հարկերում ննջասենյակներն են` իրենց լոգասենյակներով: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու ծառերով, ընդարձակ լողավազան և ավտոկայանատեղ։ Ունի կից շինություն` բիզնես կենտրոն և եռահարկ գործող խանութ: Առանձնատունը պարսպապատ է, ճակատային մասը 18.5 մետր է: Առանձնատունը վաճառվում է ողջ գույքի, տեխնիկայի և կից շինությունների հետ միասին: