Ձորաղբյուրում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 716 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 1555 քմ։ Տան ներքին հարդարանքը կատարված է, սենյակների բաժանում էլ՝ արված, իսկ տանիքը կաղմինդրից է։ Կիսանկուղային հարկում առանձնացված են՝ բիլիարդի սենյակ, խորդանոց, տնտեսական սենյակ, ինչպես նաև սաունա, լողավազան և մեկ սանհանգույց։ Առաջին հարկում տեղակայված է ընդարձակ ճաշասենյակ, հյուրասենյակ՝ բոխարիով, 30 քմ մակերեսով խոհանոց և մեկ սանհանգույց։ Իսկ երկրորդ հարկում 4 ննջասենյակ է՝ 3 սանհանգույցով։ Տունը ամբողջությամբ պարպսպտված է քարե պարիսպներով և հարևանների հետ ընդամենը մեկ կից պատ ունի։ Կոմունիկացիաները անցկացված են։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուահններ։ Բակում կա 72 քմ մակերեսով ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար։ Ավտոտնակի տակ կա ընդարձակ նկուղ։ Փոքր ինչ հեռու կարող եք գտնել խանութներ, դպրոց։ Առանձնատնից բացվում է հիանալի տեսարան։