Ձորաղբյուրում վաճառվում է մեկ հարկանի առանձնտուն։ Շինության մակերեսը կազմում է 370 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 1800քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Բակը ամբողջովին սալիկպատաված է, ստեղծված են բոլոր պայմանները հիանալի հանգիստ վայելելու համար, կա նաև ամառային խոհանոց։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ քիչ հեռու նաև "Սոչի պալաս" հյուրանոցա ռեստորանային համալիրը։