Վաճառվում է 3 հարկանի շքեղ և յուրօրինակ առանձնատուն՝ բնակելի 1392 քմ. մակերեսով և 3900 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորում։ Այն կապիտալ վերանորոգված է ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Առանձնատունն ունի 5 ննջասենյակ, 6 լոգասենյակ, 1 խոհանոց և 3 բաց պատշգամբ և 1 ընդարձակ հյուրասենյակ՝ վիտրաժներով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, ննջարաններում հատակը ծածկված է մանրահատակով, իսկ հյուրասենյակում և խոհանոցում՝ սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն ամբողջությամբ կահավորված է նորաձև և որակյալ կահույքով։ Առանձնատան տարածքը փակ է՝ ամբողջությամբ պարսպապատ է և ունի պահակատուն, ստորգետնյա կայանատեղի, տանիքը տաքացվող է՝ ձյան արագ հալչելու համար։ Ունի փակօթյա լողավազան ,սաունա, գեղեցիկ բակ՝ մանղալով և թոնրատուն։