Վաճառվում է կամ վարձով է տրվում, նաև օրավարձով 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 242.8 քմ մակերեսով և 842 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնական հատվածում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ինտերիերն իրականացրած է դիզայներական ոճով: Առանձնատունն ապահովված է բոլոր պայմաններով, ունի անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով։ 1-ին հարկում է գտնվում նախասրահը, ընդարձակ հյուրասենյակն (բուխարիով) ու խոհանոցը, կա կաթսայատուն, լվացքատուն, ջակուզի և լոգասենյակ: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ` բոլորն իրենց լոգասենյակներով, 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Տունն ունի նկուղ` 80 քմ մակերեսով: Առանձնատունը կահավորված է և հագեցած է տեխնիկայով: Ապահովված է մշտական ջրով և գազով: Բակը խնամված է, որտեղ կան դեկորատիվ ծառեր, ամառային տաղավար` 30 անձի համար, հանգստի գոտի` ամառային խոհանոցով ու բուխարիով: Տան դիմաց կա բացօթյա ավտոկայանատեղի` նախատեսված 4 մեքենայի համար: Ամբողջությամբ պարսպապատ է, ունի երկաթե դարպաս: