Խարբերդում՝ Հացի փռի մոտ, Դատեմի փողոցի վրա, վաճառվում է մեկ հարկանի առանձնատուն։ Շինության ողջ մակերեսը կազմում է 144 քմ, իսկ կից հողատարածքինը 1600 քմ է։ Անցկացված են բոլոր կոմունիկացիաները, ապահովված է մշատական ջրով և գազով։ Բնակարանը որոշ ժամանակ առաջ վերանորոգվել է, սակայն հիմա ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Հողատարածքում տնկված են բերքատու ծառեր, կառուցված է նաև քարե ավտոտնակ։ Մոտակայքում է գտնվում Խարբերդի դպրոցը և մանկապարտեզ։