Արարատի մարզի Նոր Խարբերդի սկզբնամասում, Նոր Ինեսա սուպերմակետի մոտ, քաղաքի կենտրոնից 20 րոպե հեռավորության վրա վաճառվում է 1 հարկանի առանձնատուն, բնակելի մակերեսը 250 քմ է, հողատարածքը` 1000 քմ: Տունը կապիտալ վերանորոգված է, ունի անհատական ջեռուցման համակարգ, առանձին ջրագիծ` Արտեզյանի, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Բաղկացած է 2 լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջարանից, 1 լոգասենյակ, և դրսում` 1 սանհանգույցից: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են որակյալ արտադրության կահավորանքով և տեխնիկայով: Առանձնատունն ունի ամառային տաղավար, խոհանոց, մանղալ և բացօթյա լողավազան` ֆիլտրացման համակարգով, բաղկացած 3 մասերից` մեծ, մանկական և ջակուզի: Առկա է անվտանգության համակարգ` տեսախցիկներով, թե տանը, թե դրսում: Տունը 3.5 մ բարձրությամբ պարիսպ ունի և հեռակառավարվող դարպասներ: Կա կից շինություն, որը կարող է ծառայել որպես կոմերցիոն տարածք, պատրաստի սառնարան է գյուղմթերքի համար, ունի առանձին աշխատասենյակ: Տան մոտ կա մեծ բաց տարածք` ավտոկայանատեղի 10 մեքենայի համար: Վաճառվում է ամբողջ կահավորանքով և տեխնիկայով: