Ազատամարտիկների փողոցի առաջին գծում վաճառվում է 1 հարկանի 4 սենյականոց հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 130 քմ մակերեսով և 130 քմ տնամերձ հողատարածքով: Տունը կապիտալ վերանորոգված է` տեղադրված է անհատական ջեռուցման և հովվացման համակարգ, հատակը ծածկված է զարդանախշ մանրահատակով, բարձրորակ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են ներկառուցված պահարաններով և կենցաղային տեխնիկայով: Տունն ունի ըդարձակ բաց պատշգամբ և քարե ավտոտնակ: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, տրանսպորտի կանգառները: