Վաճառվում է 2 հարկանի ընդարձակ նկուղով առանձնատուն Էրեբունի համայնքի Ազատամարտիկների պողոտայում, Էրեբունի մոլի հարևանությամբ: Բնակելի մակերեսը կազմում է 513 քմ, հողատարածքը` 948 քմ, ճակատային մասը 17 մ է: Տունը կապիտալ վերանորոգված է, որոշ հատվածներ կարելի է կոսմետիկ նորոգել, տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով, սալիկներով, տեղ-տեղ քարով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է 2 հյուրասենյակից` բուխարիով, խոհանոցից, 8 ննջասենյակից, 3 սանհանգույցից: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բակում կա բացօթյա լողավազան, թոնիր, գեղեցիկ եղևնիներ և կանաչապատ տարածք: Տունը պարսպապատ է, ունի 2 մեքենայի ավտոտնակ: Հարևանությամբ կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետ և տրանսպորտի կանգառներ: