Նոր Արեշի փողոցում, Մուրացան հիվանդանոցային համալիրի հարևանությամբ վաճառվում է երկհարկանի` մանսարդային հարկով առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 240 քմ, իսկ տնամերձ հողատարածքը` 280 քմ: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ապահովված է կոմունալ հարմարություններով, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 2 լոգասենյակից` ջակուզիով, լոգախցիկով և բաց պատշգամբից: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված, փոքրիկ կանաչապատ այգի, մանղալ: