Էջմիածին քաղաքում` Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ է գտնվում այս գեղեցիկ ճարտարապետական յուրօրինակ գրավչությամբ առանձնատունը: Այն վաճառվում է: Առանձնատան բնակելի շինության մակերեսը կազմում է 250 քմ, և տնամերձ հողատարածքի մակերեսը` 3000 քմ: Տունը կապիտալ վերանորոգված է, ունի գեղեցիկ լուսավորություն և նրբաոճ ինտերյեր: Հատակը ծածկված է գրանիտով, մարմարով և բարձորակ մանրահատակով: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակներից, սանհանգույցից և լոգասենյակից: Սանհանգույցն ու լոգասենյակը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիներով, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է փակ և բացօթյա ավտոկայանատեղի: Բակը ընդարձակ է, ունի սալապատված հատակ, կանաչապատ տարածք` սիզամարգով և մրգատու ծառերով: Կա բացօթյա լողավազան, ամառային զրուցարան, 90 քմ մակերեսով ընդարձակ խոհանոց` բուխարիով և բոլոր հարմարություններով: