Վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված քարե առանձնատուն՝ բնակելի 300 քմ մակերեսով և 1000 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Զովունի համայնքում: Այն կապիտալ դիզայներական ոճով եվրո նորոգված է։ Ունի 6 ննջասենյակ, 3 սանհանգույց, 1 խոհանոց, ընդարձակ նախասրահ, հյուրասենյակ, որի վիտրաժային պատուհանների շնորհիվ տունը դարձել է ավելի լուսավոր։ Տեղադրված է անհատական ջեռուցման և օդափոխության համկարգեր: Ամբողջ առանձնատունը ժամանակակից և բարձրակարգ կահավորում ունի: Բոլոր սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված են նաև ջակուզիներ: Առկա է 4 բաց պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարաններով: Ունի գեղեցիկ բակ, լողավազան, շոգեբաղնիք: Կից օժանդակ շինության մեջ է գտնվում առանձին հանգստի տաղավարը՝ խոհանոցով և անհրաժեշտ հարմարություններով: Տունը պարսպապատ է, ունի հարմար ավտոկայանատեղիներ: Տեղադրված է նաև արևային էլեկտարէներգիա ստանալու վահանակներ: