Զովունիում` 25-րդ փողոցում վաճառվում է 2 հարկանի նորակառույց չբնակեցված առանձնատուն 140 քմ բնակելի շինությամբ և 250 տնամերձ հողատարածքով: Առանձնատան արտաքին պատերը երկշերտ տուֆից է, նոր կապիտալ եվրո վերանորոգվել է, ունի գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող սալիկներով: Ամբողջը կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ: 1-ին հարկը բաղկացած է նախամուտքից, ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից և 1 սանհանգույցից, 2-րդ հարկում կա միջանցք, 3 ննջասենյակ, աշխատասենյակ, 1 սանհանգույց և 2 բաց պատշգամբ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Առկա է ինտերնետ կապ: Տունն ապահովված է անվտանգության տեսախցիկներով: Առանձնատունը պարսպապատված է, ետնամասը 90 քմ է, որտեղ նախատեսված է ամառային զրուցարան, բացօթյա լողավազան: Բակում կա ազատ տարածք 2 մեքենայի կայանման համար: Գնի մեջ ներառված է առկա գույքը: