Վաճառվում է առանձնատուն Դավթաշեն ձորի խաղատների հարևանությամբ։ Առանձնատունը հիմնովին կապիտալ վերանորոգված է։ Քարե մոնոլիտ տիպի շինություն է և ամբողջովին պարսպապատ է։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Դռները և պատուհանները եվրոպական արտադրության են, հոսանքի լարերը փոխված են և պղնձե են, խողովակները նոր են և որակյալ։ Տանիքը մետաղյա է։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցի և առաջին հարկի հատակը ամբողջովին ջեռուցվում է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են իսպանական արտադրության սալիկներով։ Առկա է խոհանոցի կահույք և բուխարի։ Մանսարդային հարկը նախատեսված է բիլիարդի և մարզասարքերի համար։ Ունի ավտոկայանատեղի՝ երկու մեքենայի համար։ Բակում կան պտղատու ծառեր և գեղեցիկ ծաղիկներ։ Տարածքը հնարավորություն ունի ամառային խոհանոցի և լողավազանի։ Բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ է կանգառին։ Մոտակայքում կան խանութներ, դպրոց և մանկապարտեզ։ Առանձնատանը առկա են չնչին կոսմետիկ, անավարտ աշխատանքներ։