Դավթաշեն 2-րդ թաղամասում վաճառվում է 3 հարկանի` նորակառույց մոդեռն շինությամբ առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 540 քմ, հողատարածքը` 600 քմ: Այն 0-ական վիճակում է, արտաքին պատերն ու տանիքը կառուցվել են, սենյակների բաժանումներն արված են: Բոլոր կոմունիկացիաներն առկա են: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջարանից, 3 սանհանգույցից: Սենյակները ընդարձակ են և լուսավոր: Առկա է ավտոտնակ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: Վաճառվում է առանց միջնորդի: