Դավթաշենի 1-ին փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի (նկուղով) առանձնատուն՝ բնակելի 400 քմ մակերեսով և 600 քմ տնամերձ հողատարածքով: Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, կա ջակուզի և լոգախցիկ: Սենյակները լուսավոր են և ընդարձակ, առաստաղները` բարձր: Բոլոր սենյակները կահավորված են փայտե կահավորանքով, համալրված են կենցաղային տեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ, արդուկի սենյակ, սանհանգույց և բաց պատշգամբներ հաճելի տեսարաններով: Աստիճանավանդակները նույնպես փայտյա են: Բակը պարսպապատ է, ապահովված է կանաչապատ տարածքով, անվտանգության տեսախցիկներով, կա բացօթյա լողավազան, ամառային զրուցարան` խոհանոցով, բուխարիով և բոլոր հարմարություններով, առկա է բացօթյա կայանատեղի: Բակում կա 80 քմ մակերեսով առանձին շինություն: Թաղամասը բարեկարգ է և հանգիստ: