Վաճառվում 2 հարկանի` շքեղ և ընդարձակ առանձնատուն՝ 280 քմ. բնակելի մակերեսով և 665 քմ. հողատարածքով, որը գտնվում է Դավթաշենի 10-րդ փողոցում։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է` համապատասխան բոլոր եվրոպական ստանդարտների: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առաջին հարկում կա խոհանոց, ընդարձակ հյուրասենյակ, 1 սանհանգույց, երկրորդ հարկում` հյուրասենյակ, 3 ննջասենյակ, 1 լոգասենյակ և ունի գեղեցիկ, բացօթյա պատշգամբ: Սենյակների հատակը ծածկված է պռեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատ են: Սենյակները ամբողջությամբ կահավորված են, հագեցած տեխնիկայով, տեղադրված են օդորակիչներ: Առանձնատունն ունի գեղեցիկ, կանաչապատ այգի` պտղատու ծառերով, հարմար շքամուտք, մանղալ: Ճանապարհը մինչև տուն ասֆալտապատ է: