Վաճառվում 3 հարկանի` նկուղային հարկով շքեղ և ընդարձակ նմանը չունեցող առանձնատուն՝ 950 քմ. բնակելի մակերեսով և 1300 քմ. հողատարածքով, որը գտնվում է Դավթաշեն 3-րդ թաղամասում` Փիրումյաններ փողոցում` "Reebok" մարզահամալիրի հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է` համապատասխան բոլոր եվրոպական ստանդարտների: Նկուղային հարկում` խաղասենյակ, բիլիարդի սենյակ, սանհանգույց, զգեստասենյակ, պահեստային հատված: 1-ին հարկում` շոգեբաղնիք, 2 խոհանոց, 1 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ, սանհանգույց, զգեստասենյակ: 2-րդ հարկում` 5 ննջասենյակ` բոլորը իրենց բաց պատշգամբներով, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց: 3-րդ հարկ` 4 սենյակ, սանհանգույց խոհանոց: 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, իսկ նկուղային հարկի հատակը սալիկապատված է: Ունի առանձին կաթսայատուն` ջեռուցման համար: Առանձնատունն ունի գեղեցիկ, կանաչապատ այգի` ամառային խոհանոցով, զրուցարանով, լողավազանով: Տան ողջ տարածքը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ` տեսահսկմամբ: Բակում հնարավոր է 5-6 ավտոմեքենա կայանել: Առանձնատունը կառուցվել է 2005-2009 թթ.-ին և բնակեցվել է 2010 թվ.: