Դավթաշեն թաղամասում` Մելքումովի փողոցում, վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով, նորակառույց առանձնատուն՝ բնակելի 570 քմ., 1000 քմ. հողատարածքով: Առանձնատունը նոր կապիտալ եվրո վերանորոգված է` համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Առանձնատունը թե' դրսից, թե' ներսից ունի հիանալի ճարտարապետական տեսք` շնորհիվ հատակից առաստաղ ձգվող պատուհանների: Բոլոր սենյակները և խոհանոցը ընդարձակ են և կահավորված են շատ նրբաճաշակ և նորաոճ կահույքով և որակյալ, հայտնի բրենդների տեխնիկայով: Ջեռուցման և համակարգը անհատական է: Խոհանոցի հատակը և սանհանգույցները պատված են գրանիտով, սանտեխնիկան ևս գեղեցիկ և չկրկնվող է։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, 1 ննջասենյակ, սանհանգույց, լոգարան, տամբուր(նախամուտք), միջանցք: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, յուրաքանչյուրը իր առանձին լոգարանով, զգեստասենյակով: Նկուղային հարկում է գտնվում լվացքատունը, կաթսայատունը, հանգստի սենյակը: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է և երեսպատված է տրավերտին քարով, արտաքին տեսքը ևս շատ յուրահատուկ է և նրբաճաշակ: Տեղադրված է անվտանգության համակարգ, դոմոֆոն, բոլոր կոմունիկացիաները առկա են: Ունի ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Բակում նախատեսված է լողավազան, դեկորատիվ ծառեր, մանղալ և զրուցարան: