Հ. Էմին փողոցում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 420 քմ, իսկ հողատարածքինը՝ 320 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության վիտրաժային պատուհաններ, օդորակիչներ, հյուրասենյակում առկա է բուխարի, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, ընդհանուր հատակը ծածկված է որակյալ լամինատով և պրեսգրանիտով։ Բաղկացած է խոհանոցից, հյուրասենյակից, 5 ննջասենյակից, 3 լոգասենյակից, 3 բաց պատշգամբից։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով։ Ունի ստորգետնյա ավտոտնակ։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, այգում ունի խորովածանոց։