Վաճառվում է 4 հարկանի (մանսարդաով և նկուղային հարկով) առանձնատուն բնակելի՝ 420 քմ. մակերեսով՝ ամեն հարկը 105 քմ և 1000 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ղափանցյան փողոցում՝ Երազ բնակելի թաղամասի ետնամասում։ Առանձնատան տանիքը կառուցված է, ներքին աշխատանքները կատարված չեն՝ միայն պատուհաններն են տեղադրված և մուտքի դուռը։ Առանձնատան կառուցման համար օգտագործվել է միայն բարձր որակի շինանյութ։ Ողջ պատերը պերլիտե քարով են երեսպատված, որը ջերմա, ձայնա և խոհավության մեկուսացում է ապահովվում։ Մանսարդային հարկում առկա չեն սյուներ և այն ունի լիարժեք բարձրություն։ Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Առանձնատունը պարպապատ է։ Նախատեսված է ավտոտնակ՝ 2 մեքենայի համար։ Առանձնատունը կնորոգվի ըստ գնորդի ցանկության։ Բակում ունի բացօթյա հանգստի տարածք և կտրամադրվի լանդշաֆտի դիզայնի երկու տարբերակ։