Ղափանցյան փողոցի վրա՝ Քանաքեռ հեկ-ի լճի հարևանությամբ վաճառվում է այս 1 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 176 քմ, ունի նաև հողատարածք՝ 600 քմ մակերեսով, որի վրա աճում են պտղատու և դեկորատիվ ծառեր։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։