Կիևյան փողոցի վրա՝ "Բարեկամություն" մետրոյի հարևանությամբ վաճառվում է այս 2 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 110 ք.մ., առկա է նաև 50 քմ. մակերեսով կից հողատարածք։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոպական արտադրության են։ Առաջին հարկում կա 1 հյուրասենյակ, սանհանգույց, խոհանոց, հատակը տաքացվող է: 2-րդ հարկում՝ 1 հյուրասենյակ և 2 ննջասենյակ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, "ՍԱՍ" և "Պարմա" սուպերմարկետները։ Առանձնատունը կարող է ծառայել որպես գրասենյակային տարածք։